00:00:00

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Հրազդանում կասֆալտապատվեն ճանապարհահատվածներ

11:33, 04 հունիս 2020

2020 թվականի սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզիցներկայացված ևս մեկ հայտ` Հրազդանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմմակերես) ճանապարհահատվածներ, մասնավորապես, Միկրոշրջան թաղամասում՝Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ Հարավային թաղամասում՝Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ: Ծրագրի նախահաշվային արժեքը 207.456.000 դրամ է. 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է: Առաջիկայում շին.աշխատանքների իրականացման նպատակով կհայտարարվեն մրցույթներ, ինչից հետոկմեկնարկեն շինարարական աշխատանքները համայնքի նշված թաղամասերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր