00:00:00

17-րդ միջոցառման 2-րդ ծրագրով մինչեւ 20 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար

14:51, 04 հունիս 2020 Տնտեսություն

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարել է կայացած ընկերությունների դրամաշնորհների մրցույթ: 17-րդ միջոցառման երկրորդ  ծրագրով  մինչեւ 20 մլն ՀՀ դրամի չափով  դրամաշնորհներ կտրամադրվեն կայացած ընկերություններին՝  յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։ «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ  դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն 2 եւ ավել տարիներ ՀՀ-ում գրանցված եւ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ), որոնք պատրաստել եւ մշակել են պրոդուկտներ, ունեն տվյալ ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք: Մրցույթի բյուջեն կազմում է 460 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 460.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձեւաչափերով. 1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետեւյալ հղումով 2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երեւան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով): Հայտերը՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը): Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին: Ընթացակարգի, հրավերի եւ ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետեւյալ  հղումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր