00:00:00

Այսօր փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

10:21, 04 հունիս 2020

Հունիսի 4-ի ժամը 09։30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Այսօր ժամը 10։00-ից մինչև 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր