00:00:00

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ

00:50, 04 հունիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,- նշել է Գևորգյանը: Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն արդեն մի քանի օր է, ինչ վարակվել են կորոնավիրուսով։ Վարչապետը գործունեությունը շարունակում է հեռավար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր