00:00:00

Տեսչական մարմինները կայացրել են 1 532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

01:07, 04 հունիս 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 2-ի դրությամբ  կայացվել է  1 532 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   20 952 ստուգում,  որից միայն 811-ը՝ նշված օրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր