00:00:00

«Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի հարվածներով քնած վիճակում գտնվող Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը հայատյացության հետևանք է». ՄԻՊ

22:23, 03 հունիս 2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի կամ այլ կերպ՝ Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճիռը, որն ունի պատմական կարևորություն մարդու իրավունքների ողջ համակարգի համար: Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնյակից ավել հարվածներով քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը և հետո Հայկ Մակուչյանի վրա հարձակումը հայատյացության հետևանք է: Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ.Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրամադրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների համար, հիմքեր են ապահովում ատելության խորացման համար: Հիմնարարն այն է, որ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով: Այս գործով անգնահատելի դեր է ունեցել Սիրանուշ Սահակյանը, ով անչափ բարդ, բայց գերճշգրիտ աշխատանքով կարողացել է ողջ իրականությունը ներկայացրել Եվրոպական դատարանին: Գործի քննության ընթացքում մեծ կարևորության աշխատանքներ է կատարել Լևոն Գևորգյանը: Տիկին Սահակյանը և պարոն Գևորգյանը ասուլիսով ներկայացրին իրենց կատարած հսկայական աշխատանքն ու դատարանի վճռի արժեքը: Պետք է կարևորել Նազելի Վարդանյանի դերը. առանց Հունգարիայում նրա կատարած կարևոր աշխատանքների տուժողների շահերի պաշտպանությունը չէր լինի այսքան արդյունավետ: Վճռի տեքստն` այստեղ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր