00:00:00

Դավիթ Տոնոյանը «Վեոլիա ջրի» տնօրենի հետ քննարկել է զորամասերի ջրամատակարարման հարցը

17:20, 03 հունիս 2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների եւ իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելաման եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր