00:00:00

Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել

20:32, 03 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Թալիշի շրջանում՝ Մատաղիս գյուղի մոտակայքում զինվորական մեքենա է շուռ եկել, ինչի պատճառով մեկ ժամկետային զինծառայող է մահացել, ևս չորսը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մեզ հայտնեցին, որ զինվորակալ «Ուրալը» վերադառնալիս է եղել զորավարժությունից։ Մահացած զինծառայողը 2001 թվականին ծնված էր։ Այլ մանրամասներ՝ քիչ անց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր