00:00:00

Արցախում օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ. Փաշինյան

11:40, 03 հունիս 2020

Մեկ էլ Արցախի նախագահի ինաուգուրացիան են անընդհատ պտտում-պտտում. դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի երդմնակալությունից հետո խնջույքին, որի ժամանակ դիմակներով չեն եղել: «Մենք հիմա որ խոսում ենք բանկերի մոտ կուտակումների մասին, խոսում ենք ոչ թե ճաշակի մասին, այլ կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին: Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել: Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր