00:00:00

«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Նիկոլ Փաշինյանը շարունակել է մարդկանց կուտակումներով լուսանկարներ հրապարակել

10:13, 03 հունիս 2020

Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Այս մասին Facebook- իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։ Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։ Օրական 500-ը դարձնենք օրական 5։ Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,-գրել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որտեղ մարդկանց կուտակումներ կան բանկերի, հայփոստի բաժանմունքների մոտ, հանրային տրանսպորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր