00:00:00

Մեզ համար հոգեբանական գիծ է, որ դուբինկաներով պետք է առողջություն պարտադրենք մեր ընտանիքի մյուս հատվածին. վարչապետ

21:07, 02 հունիս 2020

Այսօր ըստ էության, դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված երկրում, խնդիրը դե ֆակտոյի մեջ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունն իր ծագումնաբանությամբ հակահամաճարակային կանոնները պարտադրելու առումով ունի ինչ-որ հոգեբանական գիծ, որը չի կարողանում անցնել: Մենք ըստ էության, բոլորով ենք կառավարություն ձեւավորել, մի ընտանիք ենք: Հետեւաբար, եթե ընտանիքի մի հատվածը պետք է դուբինկաներով առողջություն պարտադրի մյուս հատվածին, սա շատ մեծ հոգեբանական շեմ է, գիծ է: Մենք փոխադարձ իրար նկատմամբ իրավունքների հարգանքը չենք բերելպատշաճ մակարդակի: Այստեղ ժամանակը վաղուց է անցել, որ գնանք շատ խիստ միջոցների: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն, որ  պատրաստ են իրականացնել իրավիճակին համարժեք խստագույն միջոցներ»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր