00:00:00

ԱՀ նախագահը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

20:23, 02 հունիս 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված  խորհրդակցություն: Համավարակի հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ առայսօր գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Առայսօր իրականացվել է 923 թեստավորում: Իր զեկույցում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է  բանակում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Քննարկման արդյունքում խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց  առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու պահանջները, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն գործունեության սահմանափակումներ: Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա: Խորհրդակցության ավարտին նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր