00:00:00

1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

20:24, 02 հունիս 2020

Սպայական կազմի տեսական եւ գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով հունիսի 1-ից 2-ը 1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: ՊՆ-ից  հայտնում են, որ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանն առաջադրել է խնդիրներ, որոնց հիման վրա զորամասերի հրամանատարները կայացրել են որոշումներ եւ զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին: Պլանավորվել են հարձակողական մարտի ժամանակ զորամասերի եւ ստորաբաժանումների գործողությունները, նախանշվել բացազատվող հրամանատարական կետերը եւ հարձակման հիմնական ուղղությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր