00:00:00

ԼՀԿ-ն կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը դատապարտում է եւ դրանում մեղավոր համարում պարետատանը

19:03, 02 հունիս 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը եւ գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետեւանքն է այս արտահոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան «Զնդան» էջում հրապարակված՝ հայաստանում կորոնավիրուսով մահացածների տվյալներին։ Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչով խախտվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։ Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաեւ մահացածների հարազատներին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը եւ գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետեւանքն է այս արտահոսքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր