00:00:00

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս, ծանոթացել շինաշխատանքներին, սննդի պայմաններին

18:14, 02 հունիս 2020

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել  ընթացող շինարարական աշխատանքներին եւ առօրյա ծառայության կազմակերպմանը: ՊՆ-ից  հայտնում են, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետեւել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման եւ սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի եւ սննդի մատուցման պայմաններին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման եւ իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր