00:00:00

Ռուսաստանաբնակ գործարարից նվեր եմ ստացել այս «Տոյոտա LC 200» մեքենան. Այն արդեն պետական հաշվեկշռում է. Արցախի նախագահ

16:10, 02 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Օրերս ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան՝ ծառայողական նպատակով օգտագործելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ հրապարակել մեքենայի լուսանկարը: Նա, մասնավորապես, նշել է. «Այն արդեն գտնվում է պետական հաշվեկշռում, եւ դրանից օգտվելու եմ ըստ անհրաժեշտության՝ մայրաքաղաքից դուրս աշխատանքային այցերի դեպքում, իսկ էլեկտրամոբիլը շարունակելու է ծառայել որպես հիմնական փոխադրամիջոց: Երբ Աշոտը հայտնեց ինձ նվերի մասին, իհարկե, ցանկությունս էր, որ նա այդ մեքենայի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ուղղեր մեր երկրում սոցիալական որեւէ ծրագրի իրականացմանը: Սակայն քանի որ մեքենան արդեն գնել էր այդ նպատակով, բարեկամաբար որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը, իսկ նա իր մասնակցությունն ունենա բարեգործական որեւէ այլ ծրագրի: Նշեմ նաեւ, որ խուսափելու եմ թանկարժեք որեւէ նվեր ընդունելուց. եթե որեւէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր