00:00:00

Օրենսդիրն առաջարկում է սպառողական կրեդիտավորման համար սահմանել նոր պահանջներ

12:00, 02 հունիս 2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանն Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Լրամշակմամբ նախատեսվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը: Այսպիսով՝ Արտակ Մանուկյանը ներկայացրեց, որ արյունքում ըստ էության սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: «Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում մենք առաջարկում ենք կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ, այդ թվում՝ սպառողի վարկունակության մասով, որպեսզի այն մարդիկ, որոնք եկամուտներ և հնարավորություն ունեն, սպասարկեն իրենց վարկը, դառնան ավելի առաջնահերթ»,-ասաց նա: Օրենքով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի 1-ից: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որևէ առաջարկություն չի եղել: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի նշեց, որ փոփոխությունների իրականացումը կարող է պատասխանատու վարկավորումն էլ ավելի լավացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր