Էբոլայի նոր բռնկում է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նշվում է, որ բռնկումը հայտնաբերվել է Մբանդակա քաղաքում: ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունից հայտնել են հիվանդության վեց դեպքի մասին, հիվանդներից չորսը մահացել են: ԱՀԿ ղեկավարի խոսքով, կազմակերպության աշխատակիցները գտնվում են Մբանդակայում՝ Էբոլայի նոր բռնկման դեմ պայքարում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: