00:00:00

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

18:51, 01 հունիս 2020

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը: Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին,irakanum.am- ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, նախագահի երդման տեքստին, այլև տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում Հանրապետության նախագահը... Կայքի այցելուներին հասանելի է նաև հակիրճ տեղեկատվություն մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ սահմանադրության մասին:
Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար: «Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ և ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները: Կայքն ունի մանկական տեսադարան, որտեղ նախատեսվում է ներկայացնել երեխաների կողմից ուղարկվող լավագույն տեսանյութերը. նրանք կարող են նկարահանել տեսանյութեր իրենց արտասովոր տաղանդի, գիտելիքի, հմտությունների, կարողությունների, մտքերի, երազների և ցանկությունների վերաբերյալ: Կայքի համապատասխան հատվածում երեխաները կարող են նաև ներկայացնել իրենց առաջարկություններն՝ այդպիսով յուրովի մասնակցություն ունենալով կայքի ձևին ու բովանդակությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր