00:00:00

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

18:40, 01 հունիս 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝  հունիսի 1-ին մի շարք օրենքներ է ստորագրել։ Այս մասին  տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունըը։ «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության և «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքները, որոնցով սահմանվում է ապրանքների և դրույքաչափերի ցանկը, որոնց նկատմամբ անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր