00:00:00

Արցախի Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին

21:36, 01 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աժցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ հանդիպումից տեսանյութ է հրապարակել: «Քննարկել ենք մեր երկրի առաջ ծառացած մի շարք օրախնդիր հարցեր: Երկուստեք կարեւորել ենք, որ համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջեւ»,-նշել է նա: Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ Սամվել Բաբայանին նշանակելու հրամանագրի երկրորդ կետում նշված է, որ վերջինս պետք է մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնի Արցախի անվտանգության խորհրդի նոր կանոնադրության եւ նոր կառուցվածքի վերաբերյալ: Իմ պատկերացումն այնպիսին է, որ Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու: Այստեղ ակնկալում եմ ձեր ակտիվ աշխատանքը, ձեր առաջարկությունները, Անվտանգության խորհուրդը պետք է դառնա մեր երկրի կարեւորագույն հարթակներից կամ պետության կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր երկրին եւ ժողովրդին մտահոգող բոլոր հարցերը: Այսինքն դաշտը եւ հնարավորությունները մեծ են»,-ասել է Արայիկ Հարությունյանը: Իր հերթին Սամվել Բաբայանը շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Խոստանում եմ, որ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ հուշագրի բոլոր կետերն իրականացնենք, զարգացնենք եւ պետությունը, եւ սահմանը ավելի հզորացնենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր