00:00:00

«Թանկագին Նիկոլ». Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

17:07, 01 հունիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք եւ հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու եւ բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ կապերը եւ հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա, ապագայում եւս կխորանան եւ կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների եւ հաշվի առնելով մեր երկրների շահերը: Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ եւ արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջեւ համագործակցության ավելի ամրապնդման գործում: Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր