00:00:00

Արմավիրի Արաքս համայնքի մանկապարտեզը կհիմնանորոգվի. 65 տոկոսը կտա պետական բյուջեն

16:23, 01 հունիս 2020

Արաքս համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջությամբ վերանորոգված և լավագույն պայմաններով ապահովված մանկապարտեզ` նախադպրոցական հաստատությունը կհիմնանորոգվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65 տոկոս է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35 տոկոս՝ 24 մլն 192 հազար դրամ: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կամրացվեն պատերը և ծածկը, կիրականացվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, այն կապահովվի հոսանքով, ջրամատակարարման և օդափոխման համակարգերով:  Ծրագրի արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխա բարեկարգ և հարմարավետ միջավայրում նախադպրոցական կրթություն ու դաստիարակություն ստանալու հնարավորություն կունենա: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 13 ժամանակավոր, իսկ ավարտին` 10-ը հիմնական աշխատատեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր