00:00:00

Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման համար. Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

13:54, 01 հունիս 2020

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է  հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք, խնդրում եմ, ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման  ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար: Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարեւոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը այս հարցում: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ պետական բարձր պաշտոնում: Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,- մասնավորապես նշված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր