00:00:00

Արարատի մարզպետի մոտ կորոնավիրուսի որեւէ ախտանիշ չկա. նա առայժմ չի թեստավորվի

13:33, 01 հունիս 2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդության որեւէ ախտանիշ այս պահին չկա. նա չի թեստավորվի։ Այս մասին ասօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանի հետ շրջում էր Արարատի մարզի համայնքներով, իսկ այսօր վարչապետը հայտարարեց, որ  իր եւ ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Խորհրդականը հայտնեց, որ մարզպետն ու վարչապետը պահել են սոցիալական հեռավորությունը, կրել են բժշկական դիմակ։ «Մարզպետն այս պահին իրեն լավ է զգում։ Ինչպես մարզպետը, այնպես էլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են, կրում են բժշակական դիմակներ, ձեռնոցներ»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր