00:00:00

Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է

11:35, 01 հունիս 2020

Առողջապահության նախարարն այս պահին աշխատանքի է, առայժմ թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին irakanum-ի հարցին ի պատասխան հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են կանոնները. եղել են բժշկական դիմակով, ձեռնոցներով եւ պահել են սոցիալական հեռավորություն։ Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց՝ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր