00:00:00

Հունիսի 5-ին կկայանա Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

21:21, 31 մայիս 2020

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. հունիսի 5-ին ժ. 11.00 FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: «Ուշադրություն, Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 5-ին ժ. 11.00 FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ: Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144969»,- նշվում է դեսպանության հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր