Դոկտոր Միշել Շմիդտն ու իր գործընկերները Ֆրանսիայի Կոլմարի Ալբերտ-Շվիտցեր հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար կորոնավիրուսի՝ Եվրոպայում ի հայտ գալու հավանական ժամկետները: Արդյունքում գիտնականների խուբմը եկել է հետաքրքիր եզրակացության:
Ըստ NBC News-ի, բժիշկները հետազոտել են հազարավոր հիվանդների կրծքավանդակի նկարներն ու պարզել, որ նրանցից երկուսը 2019-ի նոյեմբերին արդեն ունեցել են կորոնավիրուսային վարակ, այսինքն՝ Ֆրանսիայում հիվանդության առկայությունը պաշտոնապես ճանաչելուց երկու ամիս առաջ։