00:00:00

Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան

14:35, 31 մայիս 2020

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում  է. «ՔՊ-ի ընտրությունը «Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է։ Կարմիր գծերը հատվել են և այս կառավարության ձախողումն անդառնալի գործընթաց է։ Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։ "Իմ Քայլը" ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի՝ ժամանակը եկել է։ Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում եւ դառնում եք քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն եք ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։ Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր