00:00:00

VARKS.AM-ի հաճախորդները կարող են մինչեւ հունիսի 30-ը պարտավորությունների վերակառուցում անել

01:26, 31 մայիս 2020 Տնտեսություն

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը դեռեւս երկու ամիս առաջ գրությամբ դիմել էր հանձնաժողովին՝ հայտնելով վարկերի հետագա մարումների հետ կապված մտահոգությունների մասին։ «Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։ Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով»,- ասված է Մանե Թանդիլյանի գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր