00:00:00

Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան

17:28, 30 մայիս 2020

Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է: Այս մասին այսօր` մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը: Այս փոփոխությունները արվում են մեր պետության` ՀՀ-ի պոտենցիալը մեծացնելու համար եւ այս համակարգերով փոփոխության կենթարկվի պետություն-քաղաքացի հարաբերությունները եւ ես կարծում եմ, որ սրանով փոփոխության կենթարկվի ՀՀ բյուջեի վերաբերյալ մեր ընկալումներն ու պատկերացումները»,- ասաց նա: Նա հավելել է, որ այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր