00:00:00

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

15:21, 30 մայիս 2020

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել, հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրությունը: Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքի առաջին խմբաքանակներից է: Այս ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշել են կազմակերպությունում, «ի նշան երկար տարիների բարեկամության եւ համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել  են ՀՀ նախագահին եւ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ՝ գործարար եւ կառավարական շրջանակների ներկայացուցիչներին:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նրանց օգնության համար: Հայաստանի պետական ​​շահերի ֆոնդը վրացական արտադրության դիմակները բաժանել է  բուժանձնակազմին: New Technologie Impex ձեռնարկությունում դիմակները արտադրվում են եվրոպական տեխնոլոգիայի միջոցով, Meltblown գործվածքից, որը թույլ է տալիս պաշտպանել շնչառական օրգանները 99 տոկոսով: Լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում ընկերությունը կարող է ամսական 12 միլիոն դիմակ արտադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր