00:00:00

Որոշ ավտոճանապարհներ փակ են լինելու

10:23, 30 մայիս 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մայիսի 29-ի ժամը 11։20-ից պլանային քարաթափման աշխատանքների իրականցման պատճառով Լոռու մարզի Քարինջ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են լինելու։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր