00:00:00

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին համավարակի զոհերի կապակցությամբ

19:58, 29 մայիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: ԱՅս մասին տեղեկանում է վարչապետի պաշտոնական կայքից։ «Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնոհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր