00:00:00

Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Հոգեհանգստի ժամանակ վարակվել են դուստրերն ու մահացել. Փաշինյան

19:25, 29 մայիս 2020

Այսօր առողջապահության նախարարը զեկուցեց, որ ունենք մի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են եւ նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն մենք մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց նա: Փաշինյանը նկատեց, որ երբ մարդը գիտի, որ ինքը վարակակիր է, ինքն ավելի զգույշ է, բայց շատ հաճախ մարդիկ այդ մասին չեն էլ իմանում, որ գոնե դիմեն հիվանդանոց ու ստուգվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր