00:00:00

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան

19:14, 29 մայիս 2020

Կորոնավիրուսով պայմանավորված հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է, ավելացումները արվել են պարգեւատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պարգեւավճարներ են ստացել նաեւ շտապբուժօգնության աշխատակիցները: Առողջապահության նախարարությունն ապահովում է նաեւ բուժաշխատողների կեցության եւ սննդի հարցը: Ինչ վերաբերում է բուժանձնակազմի պակասին, ապա ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը եւ կարողացել է աշխատանքներում ներգրավել կամավորների, կլինիկական օրդինատորների»,-ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ այս համատեքստում կառավարությունը միջոցներ է  ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար. Բայց մենք բոլորս, սիրելի հայրենակիցներ ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր