00:00:00

Համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ. վարչապետ

18:47, 29 մայիս 2020

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ, պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ մենք ունեցել ենք 460 նոր դեպք, և ես ուզում եմ ընդգծել, որ մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները և ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին։ Եվ այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, խոսքը 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերի քանակին է վերաբերվում»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, որքան տոկոսն է ախտանիշով և որքան ասիմպտոմ, ինքնաբերաբեր բերում է ծանր, ծայրահեղ ծանր և նաև մահվան դեպքերի աճի։ «Ո՞րն է նման իրավիճակի պատճառը՝ հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը։ Այսօր նաև ձեր բակերում ՀՀ կառավարության անունից ԱԻՆ մեքենաների միջոցով ստացել եք ուղերձ»,- հավելեց Փաշինյանը՝ ընթերցելով ուղերձը։ Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց կրել դիմակներ՝ նշելով, որ այդպիսով կփրկվեն հարյուրավոր կյանքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր