00:00:00

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

00:48, 30 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրները համազգային օրակարգի մաս են կազմում, եւ շատ կարեւոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը: Արա Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ եւ նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր