00:00:00

Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք. կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից. Ապաքինվել է 10-ը

13:04, 29 մայիս 2020

Հայաստանում մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 56042 (վերջին մեկ օրում՝ 1111): Փաստացի այս պահին բուժվում է 5214 անձ (մեկ օրում ավելացել է 442-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 3297 անձ (վերջին մեկ օրում՝ 10 մարդ): Ընդհանուր առմամբ, 120 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով): Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր