00:00:00

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ

12:49, 29 մայիս 2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջով շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ՝ նրանց հետ լուսանկար հրապարակելով: Հակոբյանը, մասնավորապես, գրել է. «Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է։ Արդեն 16 տարի է Հայկական զինված ուժերը նույնպես մասնակցում են միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ համարվելով միջազգային անվտանգության երաշխավորը և փաստելով, որ մարդասիրությունը՝ բացարձակ արժեք է... Շնորհավորում եմ հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և նոր ձեռքբերումներ միջազգային հարթակներում: 2019թ. հուլիս, Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հետ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր