00:00:00

Նորվեգիան հայտարարում է իր երկրում կարանտինի անիմաստ լինելու մասին

01:10, 29 մայիս 2020

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց երկրում կարանտին հայտարարելն անիմաստ էր։ Այս եզրակացության  իշխանությունները հանգել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են վարակվածների համաճարակաբանական կապերը, փոխանցում է ռուսական «Լենտան»։ Պարզվել է՝ մարտի կեսերին, երբ Նորվեգիայում մտցրել են կարանտինային սահմանափակումներ, երկրում դա համընկել է վարակման դեպքերի պիկի հետ, իսկ հետագայում վարակման դեպքերը ինքնաբերաբար նվազել են։ Նորվեգիայում եզրակացրել են, որ եթե այդ ժամանակ կարանտինային սահմանափակումները չմտցնեին, ավելի վատ չէր լինի, ուղղակի նույն իրավիճակը կլիներ։ Դրա փոխարեն, ըստ մասնագետների, Նորվեգիան կարող էր բաց թողնել սահմանները, սակայն իրականացնել հակահամաճարակային գործողություններ՝ դրանով իսկ նվազեցնելով վիրուսի տարածումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր