00:00:00

Իտալիայում շարունակում են նվազել կորոնավիրուսից մահվան, վարակման և ակտիվ վարակակիրների ցուցանիշները

00:57, 29 մայիս 2020

Իտալիայում կորոնավիրուսից վերջին մեկ օրում 70 մարդ է մահացել: Ինչպես մահացության, այնպես էլ վարակման նոր դեպքերի ցուցանիշները շարունակում են նվազել երկրի ողջ տարածքում: Ինչպես հայտնում է CNN-ը՝ մեջբերելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալները, կորոնավիրուսով վարակման 24-ժամյա նոր դեպքերը հասել են 593-ի՝ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակման ցուցանիշը հասցնելով 231․732-ի: Ապենինյան երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33․142 մարդ: Այս ցուցանիշով Իտալիան երկրորդ է Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայից (37․837) հետո և երրորդն աշխարհում՝ ԱՄՆ-ից (102․559) և Մեծ Բրիտանիայից հետո: Ընդհանուր իրավիճակն Իտալիայում շարունակում է բարելավել. ներկա պահին ակտիվ վարակակիրները 47․986-ն են, ապաքինվել է 150․604 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր