Ես ուզում եմ կոչ անել, որ դադարացվեն դիմակի շուրջ բոլոր շահարկումները եւ ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, որովհետեւ իրավիճակը շատ լուրջ է եւ գնալով լրջանում է: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ասել նաեւ, որ անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է: Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաեւ տնային պայմաններում: Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»,-ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է դիմակների արդյունավետությանը, այսօր աշխարհը դեռեւս չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք: Փորձով ապացուցվել է դիմակների արդյունավետությունն այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած: Երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ այդ վարակը չի անցնի: Մեր գնահատմամբ 90-958 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի անցնի»,-ընդգծեց Փաշինյանը: