00:00:00

Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է․ իրավիճակն ավելի քան լուրջ է․ Փաշինյան (Տեսանյութ)

18:40, 28 մայիս 2020

Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դրա աղբյուրներն ամենուր են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում․․․ ամենուր», - ասաց նա։ Փաշինյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ամենուր դիմակ կրել, ձեռքերն ախտահանել, սոցիալական հեռավորություն պահպանել։ «Իրավիճակն ավելի քան լուրջ է և գնալով լրջանում է։ Անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է, որովհետև մենք ոչ մեկի չենք պարտադրում դիմակ գնել և ասել ենք, որ այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում», - ընդգծեց նա՝ հավելելով, որ դիմակներն արդյունավետ են, երբ դրանք կիրառվում են համատարած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր