00:00:00

Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի անդամի գործի տեղավորելու համար որեւէ մեկին խնդրած չկամ. Ջուլֆալակյան

19:23, 28 մայիս 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր մասին մամուլի հրապարակումներին: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Ջուլֆալակյանը ցանկություն է հայտնել նշանակվել ԿԳՄՍ փոխնախարար, նաեւ իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն մերժվել է: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների,սխալների մասին, մամուլը (որոշները...) սկսում է դրանում պարտադիր այլ բաներ որոնել։ Այսինքն, զուտ սրտացավություն եւ գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս: Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով էնքան ենթադրություններ, ասեկոսեներ եւ նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները: . ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել եւ չեմ պատրաստվում անել։ Ավելին, երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։ . Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որեւէ կառույցում գործի տեղավորելու համար որեւէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։ Ավելին, պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ: Լեւոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, ով մտածի, որ նրա գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել: . Չգիտեմ, թե էդ ինչ սեւ ցուցակ է, որտեղից է հայտնվել եւ ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ վատ խումբ չի ձեւավորվել արժի առաջիկա ազատ օրերին էդքանովս գնանք օրինակ սուրճ խմելու, որ գոնե ինչ որ հիմք առաջանա գրածի տակ: հ.գ. Առաջարկում եմ, նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել,կշահեն շատ-շատերը։ Չնայած՝ գրեթե վստահ եմ, նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն) Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր