00:00:00

Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը

18:15, 28 մայիս 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը: Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Զրուցակիցները քննարկել են ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը և երկուստեք կարևորել այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր