00:00:00

Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ մարզպետարան

14:45, 28 մայիս 2020

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում այսօր՝ մայիսի 28-ին, կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Տեղեկությունը հայտնել են Սյունիքի մարզպետարանից։ «Հարգելի՛ սյունեցիներ։ Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։ Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝
-լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․ -հնարավորինս բացառե՛ք շփումները, -կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ, -կիրառե՛ք ախտահանիչ նյութեր, -պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։ Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։ Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր