00:00:00

Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ

14:09, 28 մայիս 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր եւ խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների  եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ: 1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի եւ միասնության դրսեւորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը: Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝  վերածվելով հայ ազգի միասնականության  եւ միաբանության լավագույն առհավատչյայի: Երկրի եւ իշխանությունների առջեւ դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը:  Այդ համատեքստում անգնահատելի  է  պատմական եւ քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ եւ միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը: Մաղթում եմ, որ կուռ եւ միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն եւ միասնականություն Հայկական երկու պետություններին եւ աշխարհասփյուռ հայությանը: Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր