00:00:00

Արմավիրի մարզում կամրջից նետված 14-ամյա աղջկան տեղափոխել են Երեւան, վիճակը կայուն ծանր է

11:43, 28 մայիս 2020

Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից նետված 14-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջի գրառումից, որում մասնավորապես ասվում է․ «14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել: Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր