00:00:00

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ. Ապաքինվել է ընդամենը 32-ը

11:05, 28 մայիս 2020

Հայաստանում մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 54931 (վերջին մեկ օրում՝ 1253): Փաստացի այս պահին բուժվում է 4772 անձ (մեկ օրում ավելացել է 395-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 3287 անձ (վերջին մեկ օրում՝ 32 մարդ): Ընդհանուր առմամբ, 113 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով): Եվս 5 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր